
Թբիլիսիի քաղաքապետարանը առողջ ապրելակերպի խթանման նոր ծրագիր է մշակել: Քաղաքապետարանի նիստում այս մասին հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Այս տարի առաջին անգամ կիրականացվի հիշյալ ծրագիրը, որը ենթադրում է 30 մարզաձևերի համար սպորտային գույքի և սարքավորումների ձեռքբերում և տրամադրում։ Ծրագրի բյուջեն կազմում է 600 հազար լարի։ Ֆինանսավորում կստանան այն սպորտային ֆեդերացիաներն ու ակումբները, որոնց գործունեությունն ուղղված է սպորտի զարգացմանն ու քաղաքացիների առողջ ապրելակերպի խթանմանը»,-imedinews-ի փոխանցմամբ, հայտարարել է Կալաձեն:
Նա վստահեցրել է, որ ծրագիրը նպաստելու է մայրաքաղաքի տարբեր սպորտաձևերի հավաքականների ու ակումբների հագեցվածությանն ու թափ է հաղորդելու երկրում սպորտի զարգացմանը: