Թբիլիսիի գրեթե բոլոր հատվածներում ուժգին քամու հետևանքով տներ են վնասվել, ծառեր են ընկել, գետերը հուներից դուրս են եկել: Ժամը 16:00-ից 21:00-ն վնասվել է 54 տուն: Տեղեկություն է տարածվել Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ֆեյսբուքյան էջում: 5 ժամվա ընթացքում քամին 68 ծառ է տապալել, վնասել 7 լուսավորության սյուն, 6 գովազդային վահանակ, 5 կենտրոնական գազամուղ խողովակ:
Քամուց տուժել են նաև շրջանների բնակիչները: Շիդա Քարթլիում և Աջարիայում տների տանիքներ են վնասվել: Իմերեթիի շրջանի Սաշաջավախո գյուղում անձրևի հետևանքով սողանք է եղել, փակվել է բանուկ ավտոճանապարհի մի մասը: Մցխեթա- Մթիանեթիում Քուռ գետը դուրս է եկել ափերից և վնասել ափամերձ տներից մեկը:
112 ծառայություն ընդհանուր առմամբ 254 զանգ է գրանցվել, 166-ը՝ Թբիլիսիից: Ըստ ծառայության՝ ամենաշատ ահազանգերը ստացվել են Դիղոմի, Սաբուրթալո, Իսանի, Սամգորի թաղամասերից:
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետարանը կոչ էր արել բնակչությանը զգուշություն ցուցաբերել: