Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը մայրաքաղաքի «Ախմետելի թատրոնի» կայարանում անցկացրած փորձաքննությունից հետո եզրակացրել է, որ այն անվտանգ է ուղևորների համար:
Սամխարաուլի (փորձագիտական կենտրոն) փորձագետները դեռևս չեն ավարտել հետաքննության ընթացքը մետրոյի մյուս այն չորս կայարաններում, որտեղ վերանորոգման աշխատանքները կասեցվել էին «Վարկեթիլի» կայարանում տեղի ունեցած վթարից հետո: Ըստ ընկերության, «Վարկեթիլի», «Գուրամիշվիլի», «Սամգորի» և «Ավլաբարի» կայարաններում փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է, վերջիններիս վիճակի մասին եզրակացությունը կլինի շաբաթվա վերջին:
Ինչ վերաբերում է 2018 թվականի ընթացքում Թբիլիսիի մետրոյի բոլոր կայարաններում նախատեսված վերականգնողական աշխատանքներին, ընկերությունից նշել են, որ դա կախված կլինի փորձագիտական եզրակացություններից: Գրում է interpresnews.ge-ին:
Հիշեցնենք, որ մետրոյի կայարաններում վերականգնողական աշխատանքները կանգնեցվել են հունվարի 31-ին, այն բանից հետո, երբ հունվարի 30-ին փլուզվեց «Վարկեթիլի» կայարանի առաստաղը: