Թբիլիսիի պետհամալսարանում վերսկսվեց դասապրոցեսը

Ապրիլին 18-ին Թբիլիսիի պետհամալսարանի 6-րդ մասնաշենքում վերականգնվեց ուսումնական գործընթացը: «115-րդ լսարան» անվանումով ուսանողական շարժման շուրջ 50 անդամներ, ապրիլի 17-ի երեկոյան լքեցին 6-րդ մասնաշենքը, որը մի քանի օր շարունակ կենդանի պատնեշով էր շրջապատված ուսանողների կողմից:

Ուսանողների այս որոշումը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այցելեց համալսարանի 6-րդ մասնաշենք, սակայն մուտք գործել չկարողացավ: Կառավարության ղեկավարը այնուհետեւ այցելեց համալսարանի 1-ին մասնաշենք, որտեղ մամուլի միջոցների հետ զրուցելուց զատ, հանդիպում ունեցավ նաեւ ուսանողական շարժման ներկայացուցիչների հետ: Հանդիպումից հետո Կվիրիկաշվիլին հայտարարեց, որ այս շաբաթվա ընթացքում նախատեսվում է եւս մեկ  հանդիպում ուսանողներից կազմված խմբի հետ.

3«Շատ հետաքրքրիր հանդիպում էր: Ուսանողների պահանջների մեծ մասն իրոք սրտից է բխում: Պահանջները շատ են, ես ուշադրությամբ լսեցի ու ծանոթացա նրանց դիրքորոշումներին: Երկար զրույցից հետո պայմանավորվեցինք, որ ուսանողական ինքնակառավարումը այն տեսքով, ինչպիսին ներկայում է` չպետք է գոյություն ունենա: Այս հարցը կարգավորելու գործում անձամբեմ մասնակցելու` կրթության համակարգի նոր օրենքի մշակման միջոցով»: 

Վարչապետի այս հայտարարությանն արձագանքեց  Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողական ինքնակառավարման նախագահ Շալվա Սաբաուրին: Նրա համոզմամբ` ուսանողների դիրքորոշումը արձանագրվել է ընտրությունների ժամանակ.


13046203_1140723295958314_1788952325_n«Ուսանողները պետք է որոշեն, արդյոք գործող համակարգը լավն է, թե` ոչ: Եթե ուզում ենք ունենալ ներեւից դեպի վերեւ սկզբունքով գործող ժողովրդավարական համակարգ, ապա ուսանողներն իրենք պիտի որոշեն, թե ինչ ձեւաչափով է պետք կազմակերպել ինքնակառավաումը:  Եթե խոսքը վերաբերում է ինքնավարությանը, ապա չեմ կարծում, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա»:

Զուգահեռաբար`  ապրիլի 17-ի երեկոյան, «115-րդ լսարան»-ի անդամները մամլո ասուլիս կազմակերպեցին, որի ընթացքում ներկայացրին իրենց պահանջները: «115 լսարանը»-ը ապրիլի 16-ին մուտք է գործել համալսարանի 6-րդ մասնաշենք`  վարչապետի հետ հանդիպման պահանջով:

«Գիորգի Կվիրիկաշվիլին այցելեց մեզ, ինչի արդյունքում հնարավորություն ունեցանք նրան անձամբ ներկայացնել մեր հիմնական պահանջները: Դրանց թվում են՝ կրթության հիմնական բարեփոխման հարցը, ճշգրիտ գիտությունների կարեւորության բարձրացումը, ֆինանսավորման աճը եւ այլ հարցեր: Մեր համոզմամբ`  պետք է նաեւ վերացնել ինքնակառավարման համակարգի եւ ուսանողների ներկայացուցչական խորհուրդների անդամների ուղիղ ընտրության մեխանիզմը: Կարեւոր պահանջ ենք համարում նաեւ համալսարանի գիտխորհրդի եւ ռեկտորի ընտրության ժողովրդավարացումը»:

«115-րդ լսարան»-ի անդամները որոշում են կայացրել` ստեղծել 7 հոգուց կազմված աշխատանքային խումբ: Խմբում կներգրավվեն ինչպես Թբիլիսիի պետհամալսարանի, այնպես էլ Իլիա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի, Բաթումիի եւ Արվեստի ակադեմիայի ներկայացուցիչներ:

Թողնել պատասխան