Կենդանիների վերահսկողության գործակալությունն այս տարի Թբիլիսիի տարածքում արդեն իսկ 244 օձ է հայտնաբերել: Գործակալության տվյալներով, անցած ամիսների ընթացքում սողունների մեծ մասը՝ 140 օձ հայտնաբերվել է մայիսին: Մայիս և հունիս ամիսներին սողունների թիվն աճում է, իսկ հուլիսից՝ պակասում:
Կենդանիների վերահսկողության գործակալության աշխատակից Շոթա Զանդուկելիի տեղեկության համաձայն, քաղաքի բոլոր շրջաններից էլ գրեթե նույն քանակի ահազանգեր են ստացվում, սակայն սողունները հիմնականում արվարձաններում են լինում:
«Տարբերությունն այն է, որ որոշ վայրերում թունավոր օձեր են, որոշում՝ ոչ: Թունավոր օձերից՝ գյուրզա, շատ է հանդիպում Օրթաճալա, Փոնիճալա, Կրծանիսի, Աֆրիկա թաղամասերում և օդանավակայանի հարակից տարածքներում: Այլ վայրերում թունավոր օձեր չկան, բայց սողունների խնդիրը իսկապես առկա է, և այս առումով մեծ աշխատանք կա կատարելու», — ասել է Զանդուկելին:
Հատկանշական է, որ անցյալ տարի կենդանիների վերահսկողության գործակալությունը բռնել է 438 օձ: