
Թբիլիսիի դպրոցների վերանորոգման համար 20 մլն եվրո կտրամադրվի: Այս մասին համապատասխան համաձայնություն է ձեռք բերվել, Վրաստանի ֆինանսների նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել: Թբիլիսիի հանրակրթական դպրոցների վերականգնողական և էներգոարդյունավետության բաարձրացման ծրագիրը իրականացվելու է Եվրոպայի խորհրդի զարգացման բանկի և Արևելաեվրոպական գործընկերության էներգոարդյունավետության և շրջակա միջավայրի պահպանության ֆոնդի ֆինանսական աջակցությամբ: Ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի 25 դպրոցի ամրացում, ինչպես նաև դրանց էներգոարդյունավետության ավելացում: Արդյունքում շենքերում էներգիայի ծախսը կրճատվելու է 40 տոկոսով: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: