Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները աշխատավարձի բարձրացում են պահանջում: Ապրիլի 2-ին նրանք այդ պահանջով ակցիա են անցկացրել «Դիդուբե» կայարանի մոտակայքում:
Ակցիային մասնակցել են նաև «Միասնություն 2013» վարորդների անկախ մասնագիտական միավորման ղեկավար Ռատի Կապանաձեն և իրավաբան Բեքա Բադրիշվիլին: Վերջիններիս խոսքով, մետրոպոլիտենի գնացքների վարորդները պահանջում են մեկ ժամվա համար ներկայիս 7 -ի փոխարեն վճարել 10 լարի։
Կապանաձեն imedinews-ի հետ զրույցում նշել է, որ նախազգուշական ակցիան 2016 թվականի բողոքների շարունակությունն է: 2016 -ին նրանք առաջ էին քաշել երեք պահանջ, որոնցից երկուսը բավարարվել է, իսկ երրորդը՝ աշխատավարձերի բարձրացման հարցը, առկախ է։
«Մեր անցկացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ մետրոպոլիտենի վարորդների 60%-ը չի գերազանցում 65 տարեկանը: Նրանց աշխատանքային պայմանները ծանր են․ լրացուցիչ աշխատանք չեն կարող անել: Աշխատանքային ստաժի հիման վրա գնացքավարին տրվում է տարեկան գրեթե միայն մեկ անգամ 22 լարի հավելավճար: Ծանր և դժվար պայմաններում այդ աշխատանքը օրը գնահատվում է 56 լարի, միջին աշխատավարձը կազմում է 1 200 լարի: Նրանց աշխատավարձը, սակայն, մշտապես բարձր է եղել, վերջին տարիներին է հավասարեցվել երկրում գործող միջին աշխատավարձերի հետ»-հայտարարել է Ռատի Կապանաձեն:
Նրա խոսքով, օրենքի համաձայն, 21 օրվա ընթացքում մետրոպոլիտենի վարչակազմի և բողոքի դուրս եկած աշխատակիցների միջև բանակցությունները պետք է ավարտին հասցվեն: Ըստ Կապանաձեի, դրանից հետո, եթե համաձայնություն չլինի, կսկսվեն գործադուլներ, ինչը կհանգեցնի մետրոպոլիտենի աշխատանքի խափանմանը:
Նյութի աղբյուր՝ imedinews.ge