
Չինական Նոր տարվա կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը կարմիր լույսերով է ձևավորվել: Թբիլիսիի քաղաքապետարանը չինական, նույն՝ Լուսնի Նոր տարվան առաջին անգամ է միանում:
Չինական Նոր տարին, կամ ինչպես իրենք են անվանում Գարնան տոնը, նշվում է փետրվարի 16-ից մարտի 2-ը:
Թբիլիսիի քաղաքապետարանը չինացի ժողովրդին, այդ թվում՝ Վրաստանում բնակվող չինացիներին, այս կերպով շնորհավորում է տոնի կապակցությամբ: