
Թբիլիսիի կրկեսի շենքը և դրա հարակից տարածքը կվաճառվի 18 մլն դոլարով: Այս մասին ասել է տարածքի վաճառքով զբաղվող Colliers International Georgia ընկերությունը: 1939 թվականին կառուցված շինության վաճառքի մասին տեղեկությունը մի քանի օր առաջ է հայտնվել ընկերության պաշտոնական էջում: Կազմակերպության ներկայացուցիչներից մեկն ասել է, թե նոր գնորդը ինքը կորոշի՝ այդ շենքում կրկեսը կգործի, թե ոչ: Բացի կրկեսի շենքից, աճուրդի է հանվել նաև Կրծանիսիի նախագահականը և «Զարափխանա» ոսկերչական արտադրամասի շենքը:
Colliers International-ը միջազգային խոշորագույն ընկերություն է, որը անշարժ գույքի հետ կապված կոմերցիոն ծառայություններ է մատուցում: Ընկերությունն աշխատում է աշխարհի 68 երկրների ներդրողների, վարձակալողների հետ: Ընկերությունն առաջարկում է տարբեր, այդ թվում հատուկ պահպանվող տարածքներ: