Թբիլիսիի կենտրոնական հատվածներից մեկում` Աղմաշենեբելի պողոտայի ճանապարհային երթևեկությունը ժամանակավորպաես կսահմանափակվի` կապված ստորգետնյա անցումներում իրականացվող աշխատաքների հետ:
Հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Մասնավորապես` մարտի 28-ին կարգելվի երթևեկությունը Մարջանիշվիլիի հրապարակից մինչև Սարբրյուկենի հրապարակ: Այստեղ «Նոր Թիֆլիս» ծրագրի շրջանակներում ընթանում են մայրաքաղաքի պատմական մասի վերականգնողական աշխատանքները:
Նշված հատվածներույմ ամբողջովին նորացվելու են խմելու ջրի կենտրոնական խողովակները, ջրահեռացման և կոյուղու ցանցերը: Արդյուքնում պողոտան կունենա ջրամատակարարման, ինչպես նաև գիշերային լուսավորության նոր համակարգ, կփոխվեն նաև ինտերնետ և հեռախոսալարերը:
Երթևեկության ժամանակավոր սահմանափակման հետ կապված` քաղաքապետարանի համապատասխան ծառայություններն ու Ճանապարհային ոստիկանությունը աշխատում են տրանսպրտային այլըտրանքային համակարգի ստեղծման վրա:
Թբիլիսիի պատմական հատվածի` Աղմաշենեբելիի պողոտայի վերականգնողական աշխատակնքերի ավարտին` Թբլիսին կունենա հանգստի նոր գոտիներ: Պողոտայի մի մասը` մինչև Մշրալի Խիդի, այսինքն Ցամաքած կամուրջն ընկած հատվածը, կդառա հետիոտնային գոտի,կբացվեն զբոսաշրջային նոր երթուղիներ: Սա ևս նախատեսված է «Նոր Թիֆլիս» ծրագրով, հիշեցնենք,` պողոտայի վերականգնումը սկսվել է փետրվարին, ընթանալու է մի քանի փուլով:
Լուսանկարները` «Sputnik-georgia» -ի