
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին «Սպիտակ աղմուկ» կազմակերպության կողմից Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկում՝ Ռուսթավելիի պողոտայում բողոքի ակցիա է կազմակերպվել: Ցուցարարները բողոքում են թմրանյութեր կիրառողների վերաբերյալ քաղաքականության դեմ՝ կոչ անելով իշխանություններին փոփոխություններ կատարել և մեղմացնել թմրանյութային քաղաքականությունը: Խաղաղ ցույցը, սակայն, ուղեկցվել է մի քանի ցուցարարի ձերբակալությամբ։
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ ցույցի ժամանակ ձերբակալվել է 2 անձ: Նրանք մեղադրվում են ոստիկաններին դիմադրելու մեջ: Վերջիններիս ձերբակալել են այն ժամանակ, երբ ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել արգելափակել փողոցը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվածները գտնվում են ոստիկանության գլխավոր վարչությունում: Այժմ ցույցը տեղափոխվել է Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ: «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝«Սպիտակ աղմուկ»-ի ձերբակալված անդամները հանդիպել են իրենց փաստաբաններին: Տեղում է գտնվում նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը:
Տեսանյութն՝ այստեղ