
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարության համաձայն՝ քաղաքապետարանի կողմից հաստատվել է 50 նոր ծառատեսակ, որոնք պետք է օգտագործվեն Թբիլիսիի փողոցների կանաչապատման համար: Այս մասին Կալաձեն հայտարարել է քաղաքի կառավարման նիստի ժամանակ:
Նրա խոսքերով՝ ծառատեսակներն ընտրվել են հաշվի առնելով Թբիլիսիի ճարտարապետությունն ու կլիմայական պայմանները:
«Ծառատեսակների ընտրման գործընթացում ներգրավված են եղել մի շարք փորձագետներ, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ»,-ասել է Կալաձեն:
Տեղեկացնում է Interpressnews.ge-ն: