
Թբիլիսիի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել ուկրաինացի Վյաչեսլավ Գրոզնին:Այս մասին հայտարարել է ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Լևան Սալուքվաձեն:
«Մեր թիմի գլխավոր մարզիչը Վյաչեսլավ Գրոզնին է: Ի սկզբանե մի քանի թեկնածու կար՝ հոլանդացի, բելգիացի, գերմանացի և ավստրացի: Սակայն մեր նպատակն էր այնպիսի մարզիչ հրավիրել, ով կբավարարեր մեր ուզած չափորոշիչները: Պայմանագիրը 3-ամյա է, 1+2 համակարգով: Կցանկանայինք, որ մեր համագործակցությունը տևական լիներ»,- հայտարարել է Սալուքվաձեն:
Վրաստանի առաջնությունում «Դինամոն» երկրորդ տեղում է: