Sportall.ge-ի փոխանցմամբ` Թբիլիսիի «Դինամո»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կստանձնի Կախա Կաճարավան: Պարբերականի հետ զրույցի ժամանակ, Կաճարավան նշել է, որ ակումբի ղեակավարության հետ բանավոր համաձայնություն են ձեռք բերել: Ավելի մանրամասն տեղեկություններ պարզ կլինեն մոտ ապագայում:
«Հանդիպեցի ակումբի ղեկավարության հետ և բանավոր համաձայնության եկանք: Վաղն արդեն «Դինամոյին» կմիանամ Թուրքիայում, այլ մանրամասներ, այդ թվում նաև պայմանագրի պայմանները պարզ կլինեն մոտ ապագայում»,— հայտարարել է Կախա Կաճարավան:
Կախա Կաճարավան «Դինամո» ակումբը մարզել է 2006, և 2009-2011 թվականներին: Ավելի ուշ գործունեությունը շարունակել է «Զեստաֆոնի» և Վրաստանի մինչ 19 տարեկանների հավաքականում:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի «Դինամոյի» նախկին մարզիչ Վյաչեսլավ Գրոզնին թողել էր պաշտոնը` որպես պատճառ նշելով ընտանեկան հանգամանքները: