
Նպատակահարմար չեմ համարում մինչ հետաքննական գործողությունների ավարտը` քաղաքապետարանի բնապահպանության և կանաչապատման աշխատանքների ղեկավար Նինո Սուլխանիշվիլիին պաշտոնից ազատելը: Այս մասին լրագրողներին ասել է Թբիլիսիի քաղաքապետը: Դավիթ Նարմանիան նշել է, որ պաշտոնյային օրենքի համաձայն պաշտոնից կազատեն այն դեպքում, եթե հետաքննությունը հաստատի նրա մեղավոր լինելու փաստը:
Ինչպես տեղեկացրել ենք , մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ բողոքում են Կազբեգիի փողոցում կատարված ծառահատումների դեմ և պահանջում են քաղաքապետից ` բնապահպանության և կանաչապատման բաժնի ղեկավար՝ Նինո Սուլխանիշվիլին և նրա տեղակալ Նուգզար Կախնիաուրին ազատել աշխատանքից: