Թբիլիսիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսուհետ Թբիլիսիի փողոցներից բացի էլեկտրոնային գրադարանների կարելի է հանդիպել նաև այգիներում և պուրակներում: Դրանք հասանելի կլինեն բոլոր ցանկացողների համար, հնարավոր կլինի անվճար ներբեռնել առցանց գրքեր՝ հեռախոսների, պլանշետների, այլ սարքավորումների համար: Քաղաքապետարանն այս տարվանից սկսել է քաղաք-գրադարան ծրագրի իրականացումը և մտադիր է քաղաքի մասշտաբով մոտ 300 էլեկտրոնային գրադարան հիմնել: Առաջին փուլում նման գրադարաններ տեղադրվեցին միայն գրողների անուններ կրող 20 փողոցում: Այժմ հերթը զբոսայգիներինն է:
Գրադարաններն արդեն հասանելի են վեց այգում, ևս վեցում էլ կտեղադրվեն մայիսին, յուրաքանչյուրից հնարավոր կլինի վրաց և օտարերկրյա ստեղծագործողների 34 գիրք ներբեռնել: Ծրագրի երրորդ փուլով առցանց գրադարաններ կհայտնվեն նաև մետրոյի բոլոր կայարաններում, ինչպես նաև Մթածմինդայում և Դիդուբեում: Գրքեր ներբեռնելու համար անհրաժեշտ են QR-ծածկագիր և Saba Reader հավելված: