2017 թվականի ամանորյա հիմնական միջոցառումները Թբիլիսիում կմեկնարկեն դեկտեմբերի 25-ին: Տոնակատարությունների գլխավոր հավաքատեղին Աղմաշենեբելի պողոտայի նորաբաց հետիոտային գոտին է` «Նոր Տփիլիսին», ինչպես նաև մայրենի լեզվին նվիրված այգին, որտեղ և պաշտոնապես կազադարարվի ամանորի սկիզբը քաղաքում: Դեկտեմբերի 25-ից սկսած ամեն երեկո սպասվում են համերգներ, զանազան մշակութային և այլ միջոցառումներ: Գլխավոր գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին` Վարդերի հրապարակում:
Մինչ նոր տարվա գիշերը, Թբիլիսիում կարելի է մասնակցել ամանորյա տարբեր տոնավաճառների: Դեկտեմբերի 24-ին Մուզա մշակութայի կենտրոնում (Կրիայի լճի մերձակա տարածք) տեղի կունենա «Սոխակ» ցուցաահանդես-տոնավաճառը, որտեղ հնարավոր կլինի ձեռք բերել ամանորյա զարդարանքներ, ձեռքի աշխատանքներ, կենցաղային իրեր և այլ նվերներ:
Ամանորյա տոնավաճառ է կազմակերպվում նաև «Ֆաբրիկայում» (Նինոշվիլի 8 հասցեում): Տոնավաճառը կուղեկցվի հաճելի երաժշտությամբ, կլինի նաև ամանորյա ֆիլմի դիտում: Գրված է ֆեյսբուքյան միջոցառման էջում:
Դեկտեմբերի 25-ին ավելի քան 30 կազմակերպություն իր արտադրանքը ցուցահանդես-վաճառքի կհանի մայրենի լեզվի այգում:
Դեկտեմբերի 26-ին բարեգործական ցուցահանդես-վաճառք է նախատեսվում նաև Զաքարիա Փալիաշվիլի 42 հասցեում, որտեղ կցուցադրվեն և կվաճառվեն միայն ձեռքի աշխատանքներ: Նույն օրը Շարդեն փողոցում կկազմակերպվի հատուկ տոնավաճառների ցուցահանդես-վաճառք, որը կշարունակվի մինչև երեկոյան ժամը 20:00-ն:
Թբիլիսիի տարբեր ժամանցային վայրեր առաջարկում են ամանորի յուրահատուկ և անմոռանալի գիշերներ:
Նոր տարին ֆաբրիկայում (հյուրանոց-Նինոշվիլի 8 ), տոմսերի գինը 59-ից 95 լարի է: Մանրամասներին ծանոթացեք այստեղ:
New Year’s Eve /Triveuve/ Lasha Guruli/ Machaidze ( Համալսարանի փողոց 28) միջոցառման տոմսերի գինը 40-50 լարի է:
Նոր տարին «Cafe-Gallery»-ում (Ռուսթավելիի 48): Այստեղ առաջարկում են բացառիկ ծրագիր Grey Area Bookings/ NYE անվամբ:
Տրիումֆ ակումբում նոր տարին կարելի է դիմավորել Ալիլո Երգչախմբի և Մերաբ Սեփիաշվիլիի հետ (Ծերեթելի 116), տոմսի գինը 150 լարի է:
Եվրոպայի հրապարակի մոտ գտնվող Բուդդա բառը նույնպես առաջարկում է ամանորյա ծրագիր:
Թբիլիսիի համերգային սրահում (ֆիլարմոնիա) տեղի կունենա Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված միջոցառումը: Սկիզբը ժամը 23:00-ին, տոմսի արժեքը 200 լարի է:
Hard Rock սրճարանը նույնպես առաջարկում է ամանորյա յուրօրինակ համերգային ծրագիր (Մելիքիշվիի 43), տոմսի գինը 300 լարի:
Khidi New year: Boston168 խորագրով միջոցառումը տեղի կունենա Վախուշտի կամրջի մերձակա տարածքում, տոմսի գինը 25 լարի է:
Հունվարի 4-ին «GINO PARADISE TBILISI»-ն հրավիրում է մասնակցելու «Rain pool party»-ին: Տոմսերի գինը սկսում է 35 լարիից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ և տոմսերը ձեռք բերել այստեղ: