
Հուլիսի 25-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Կումիսի գյուղում բախվել են հայկական համարանիշներով բեռնատարն ու մարդատարը:
Բախման հետևանքով թեթև մարմնական վնասվածքներ են ստացել մարդատար մեքենայի ուղևորները՝ երեք անձ, այդ թվում՝ մեկ երեխա: Նրանք ազգությամբ ռուս են, ՌԴ քաղաքացիներ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները, տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն: