Թբիլիսիում սովորող օտարերկրացիների մեծ մասն Իրաքից է

Թբիլիսիի Իվանե Ջվախիշվիլիի անվան պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում ներկա պահին կրթություն է ստանում 186 օտարերկրյա ուսանող, նրանց մեծամասնությունն Իրաքից է: Տեղեկությունը կարելի է ստանալ բուհի ֆեյսբուքյան էջից: Շուտով Թբիլիսի կժամանեն ուսանողներ Հնդկաստանից, ովքեր ուսուցում կսկսեն 2017-ի հունվարից: Թբիլիսիի պետհամալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելու հիմնական պայմանն անգլերենի հիմքային իմացությունն է: Օտարեկրյա ուսանողներն օրական 5-ժամյա դասոխոսություններ են անցնում, 2 ժամը տեսական նյութն է, 3-ը՝ գործնական: Ուսանողների համար տարիքային սահմանափակումներ չկան, նրանց մի մասը 40-ն անց է։ Վրաստանի մայր բուհն այն համալսարանների շարքում է, որոնց Իրաքի կրթության նախարարությունը պաշտոնապես առաջարկում է իր քաղաքացիներին՝ ուսումը շարունակելու համար: Շատ հաճախ Իրաքի բժիշկներն են գալիս Թբիլիսի՝ սովորելու, նոր մասնագիտություն ստանալու կամ որակավորումը բարելավելու նպատակով: Նրանց ձեռք է տալիս կրթության թե արժեքը, թե որակը: Իրաքցի ուսանողները գոհ են, որ Վրաստանում սովորելու հարցում խնդիրների չեն հանդիպում, առանց դժվարութունների հարմարվում են նոր կյանքին, տեղի մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնում:

Թողնել պատասխան