Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի տեղեկատվությամբ, կառավարության նորացված կազմը խորհրդարանի հաստատմանը, հավանաբար, կներկայացվի հուլիսի 11-ին:
Լրագրողների հետ զրույցում Չուգոշվիլիի նշել է, որ մինչ այդ հարցի շուրջ վարչապետի հետ ընթանում են խորհրդակցություններ:
Արդեն հայտնի է, որ խորհրդարանը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կգումարի, որում կդրվի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած կառավարությանը վստահության քվե տալու հարցը։