Միջազգային հանրապետական ինստիտուտը` IRI-ը փորձել է պարզել Վրաստանում քաղաքական գործիչների նկատմամբ հանրության վստահության մակարդակը:
Շրջանառվում են հիմնականում այն անունները, որոնք կուսակցական ցուցակներում հնարավոր առաջատարներն են: Ըստ հարցման արդյունքների` հարցվածների մեծ մասն ամենից լավ վերաբերվում է «Վրաստանի զարգացման հիմնադրամի» ղեկավար Պաատա Բուրչուլաձեին: Նրա թեկնածությունը սատարել է հարցվածների 75 %-ը:
Երկրորդ տեղում Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն է, նրա անունն է տվել հարցվածների 64 %-ը, իսկ երրորդ տեղում «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Իրակլի Ասանիան է և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին` 60 %-ով:
Նրանց հետևում են վարչապետ Կվիրիկաշվիլին (56%) և Միացյալ ազգային շարժման առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն ( 54 %): Աշխատանքային կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հարցվածների 50 %-ի մոտ վստահություն ունի, 48 %` Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին: Էներգետիկայի նախարարին հարցման մասնակիցների 35 %-ն է միայն վստահություն հայտնել: