
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2017-ի զեկույցը:
Փորձագետների գնահատմամբ՝ մարդկանց վաճառքը (Թրաֆիքինգը) իրենից բազմամիլիոնանոց բիզնես է ներկայացնում, որը խլում է ավելի քան 20 մլն մարդու ազատություն:
Վրաստանը, ըստ հետազոտության արդյունքների, առաջին կարգի երկրների շարքում է, ինչը ենթադրում է, որ ամբողջովին իրականացնում է թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն պահանջներն ու անհրաժեշտ աշխատանքները։
Զեկույցում նշվում է, որ վրացի կանայք և աղջիկները բացի երկրի ներսից թրաֆիքինգի զոհ են դառնում նաև Թուրքիայում, Չինաստանում և Արաբական Էմիրություններում: Տեղեկացնում է «apsny.ge»-ն: