ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս, Վրաստանի վարչապետն իր երկիրը բնութագրել է որպես միջազգային հանրության և տարածաշրջանի համար արժանի գործընկեր։
Սրա մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն՝ վարչապետի ելույթը գնահատելիս։ Արտգործնախարարի խոսքերով՝ այս տարվա Գլխավոր ասամբլեայի քննարկումները Վրաստանի համար ընդհանուր առմամբ հաջող են անցել, տեղի են ունեցել երկու բարձր մակարդակի հանդիպումներ, որոնց շրջանակներում Վրաստանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կարևոր մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն է ստացել.
«Վարչապետը գնահատել է վերջին տարիների ընթացքում Վրաստանի կառավարության կողմից արված բարեփոխումները։ Նա նաև խոսել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների մասին, մասնավորապես թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության հետևանքով: Այս քաղաքականության պատճառով փախստականները և բռնի տեղահանվածները հնարավորություն չունեն վերադառնալ իրենց բնակավայրերը: Այս ամենը չափազանց կարևոր է խնդրի վրա միջազգային աջակցությունը հնարավորինս կենտրոնացնելու տեսանկյունից: Շեշտը դրվել է նաև ընտրությունների վրա, որոնք մեր երկրի համար շատ կարևոր են և ընգծում են մեր երկրի ժողովրդավարության մակարդակը, ինչը իր հերթին էլ ավելի է մոտեղնում Վրաստանը եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրացիային: Վարչապետն անդրադարձել է նաեւ Վրաստանի տնտեսական քաղաքականությանը»,- հայտարարել է Միխեիլ Ջանելիձեն: