Ընտրություններն անցել են կազմակերպված միջավայրում․Քելլի

 

Վրաստանում ԱՄՆ-ի  դեսպանատունը ընդհանուր առմամաբ կիսում է միջազգային դիտորդների խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականները։

Վրաստանում ԱՄՆ դեսպան  Յան Քելլին հրավիրած մամուլիս ասուլիսում ասել է․«ԱՄՆ-ի  դեսպանատունը  համաձայն  է միջազգային դիտորդների՝ այդ թվում նաև ԵԱՀԿ-ի և այլ  միջազգային կազմակերպությունների այն գնահատականների հետ, որոնք արձանագրել են, որ  ընտրություններն անցել են  կազմակերպված միջավայրում, որտեղ հիմնական արժեքները պահպանված են եղել»:

Քելիի խոսքով, երկրի շրջանների մեծ մասում բնակչությունը հնարավորություն է ունեցել ազատ ընտրություն կատարել, սակայն եղել են մի քանի շրջաններ, որտեղ մարդկանց նկատմամբ բռնության ու ահաբեկման փորձեր են եղել:

«Այդ թվում էր նաև Մառնեուլին: Մենք խստորեն դատապարտում ենք այստեղ տեղի ունեցած միջադեպը: Իրավապահ մարմիններին կոչ ենք անում առավելագույնս մանրամասն հետաքննություն իրականացնել: Սա դեռ առաջին փուլն  էր, առաջիկայում կլինի նաև երկրորդ փուլ և  մենք լիահույս ենք, որ առաջ եկած խնդիրները քաղաքական ուժերը կլուծեն  հանգիստ և խաղաղ ճանապարհով»,-հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի  դեսպանը:

Թողնել պատասխան