
Վրաստանի Ներքին գործերի նախարարը առաջիկա խորրդարանական ընտրությունները անվտանգ միջվայրում անցկացնելու մասին հրաման է ստորագրել:
Սեպտեմբերի 14-ին Վրատանի ՆԳ նախարար Գիորգի Մղեբրիշվիլին այս առիթով հանդիպել է Վրաստանի բոլոր շրջանների ՆԳՆ-ի ու ոստիկանության բաժիների ղեկավարներ հետ, ծանոթացրել որոշման հետ ու հանձնարարականներ տվել:
Հրամանը վերաբերում է ինչպես 2016 թ. հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական, այլև դրան զուգահեռ Աջարիայի Ինքնավար Հանրապետության տարածքում Գերագույն խորհրդի ընտրությունների անցկացման համար անվտանգ և ազատ միջավայր ստեղծելուն:
Ըստ այդմ, Վրաստանի բոլոր շրջաներում ոստիկանության բաժինների ղեկավար անձանց շրջանում կկազմավորվեն պատասխանատու խմբեր: Վերջիններս համպատասխան միջոցառումներ պետք է իրականացնեն, հակազդեն սպասվելիք վտանգներին, կոնկրետ շրջանների համար անվտանգության ծրագրեր մշակեն, օպերատիվ արձագանքեն ընտրությունների ընթացքում գրանցված խախտումներին:
Վերոնշյալ որոշմամբ, համապատասխան մարմինները նախընտրական շրջանում և ընտրությունների օրը ընտրական և հարակից տարածքներում պետք է մոբիլիզացնեն իրենց ջանքերը:
Այն ենթադրում է նաև ոստիկանության ներկայացուցիչների վերապատրաստում: Դա կվերաբերի հատկապես իրենց իրավուքներին ու պարտականություններին, ինչպես նաև ըտրական գործընթացի մասնակիցների հետ հարաբերություններին: