
Վաղը՝ հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական և Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները:
Երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը կբացվեն առավոտյան ժամը 08:00-ն կմեկնարկեն խորհրդարանական ընտրությունները: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին և կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը:
Քվեարկության կանոններին հաեյերեն լեզվով կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատրաստած այս տեսահոլովակում:
Ընտրությունների վերաբերյալ այլ մանրամասների համար այցելեք այստեղ: