Ընտրությունների ընթացքը Ախալքալաքում եւ Նինոծմինդայում (թարմացվող)

Ժամը 08:00-ից Ախալքալաքի մեծամասնական շրջանի գրեթե բոլոր ընտրատեղամասերը սկսեցին ընդունել իրենց առաջին ընտրողներին, որոշ ընտրատեղամասերում արդեն արձանագրվել են որոշ խախտումներ:

Առավոտից, Ախալքալաքի ընտրատեղամասերում ընտրողների ակտիվությունը բարձր է, ընտրողները հերթ են կանգնել:
№ 03 ընտրատեղամասում քվեարկության գործընթացն սկսվեց միայն ժամը 8:18-ին, մինչ դա հանձնաժողովը պատրաստ չէր, պատրաստում էին ստուգաթղթերը: Ընտրողները սկսեցին գալ, բայց քանի որ հանձնաժողովը դեռ չէր սկսել իր աշխատանքը, նրանց դրոշմանշումը՝ մատի թանաքոտումը չստուգեցին:

№67 տեղամասային ընտրական հանձնաժողովի շարժական քվեատուփը առանց դրոշմակնիքների էր: Միայն այն բանից հետո, երբ շարժական քվեատուփը վերադարձվեց ընտրատարածք, այն բանից հետո, երբ դիմորդները քվեարկեցին, այդ ժամանակ դրվեց կնիքը: Նույն ընտրատարածքում տարեց ընտրողի հետ միասին ընտրասենյակ մտավ ևս մեկ ընտրող, ում իրենք` հանձնաժողովի անդամները ուղարկեցին տարեց կնոջ մոտ:

№14 ընտրատեղամասում՝ Օրջա գյուղում, Ալիքի լրագրողը ականատես է եղել բաց քվեարկության։ Միջադեպը արձանագրվել է PMMG-ի դիտորդի կողմից։

№35 ընտրատեղամասը ունի 974 ընտրող: Ակտիվությունը առավոտվանից բարձր էր, ընտրատարածքում կային տեղի ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Գյուղի բնակիչներին հավաքում են իրենց տներից և միկրոավտոբուսով բերում ընտրատարածք, իսկ միկրոավտոբուսում նստած են երկու կին, ովքեր ցույց են տալիս ընտրողներին՝ ում ընտրել, միաժամանակ մատնանշելով, որ երկար թղթիկի վրա անհրաժեշտ է նշել վերջին համարը, իսկ կարճ թղթիկի վրա՝ կարդալ և նշել Հենզել Մկոյանի անունը:

14620133_1459875327362430_1857969294_n№3 ընտրատեղամասում չի ստուգվել ընտրողի դրոշմանշումը։ Վերջինը ընտրատարածք է եկել առավոտյան ժամը 10-ի շրջանում, խոսել դրոշմանշումը ստուգող անձի հետ և ապա փորձել մտնել ընտրատեղամաս։ Դիտորդների կողմից խախտման արձանագրումից հետո, դրոշմանշումը ստուգվել է, այսուհանդերձ ընտրողը լքել է ընտրատեղամասը առանց ընտրություն կատարելու:

Զակ գյուղի թիվ 28 ընտրատեղամասում, 393 ընտրողից ժամը 13։00-ի դրությամբ  մասնակցել է 72-ը: Քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել: Մարդկանց հոսք է գրանցվել հատկապես առավոտյան ժամերին, ապա գյուղացիների մեծ մասն անցել է գյուղատնտեսական աշխատանքներին։ Ընտրատեղամասը գյուղի ծայրամասում է,  ընտրողների խոսքով՝ սա խանգարում է, որ տարեց մարդիկ, հատկապես նրանք, ովքեր առողջական խնդիրներ ունեն, հասնենք ընտրատեղամաս:  Հանձնաժողովի նախագահ Ցոլակ Պողոսյանն Ալիքի հետ զրույցում տեղեկացրել է, որ նման դեպքերում մարդկանց տեղափոխում են մեքենաներով, վառելիքով ապահովել է պատգամավորի թեկնածու Հենզել Մկոյանը:

7

Սաթխա գյուղում մեր լրագողները հանդիպել են ԵԱՀԿ դիտորդների, ովքեր ասել են, թե Նինոծմինդայի 5 տեղամասերում խախտումներ չեն արձանագրել։

Աբուլ գյուղ, 17։00-ի տվյալներով ընտրություններին են մասնակցել գյուղի 407 ընտրողից 152-ը

Կարդիգամ գյուղում, 16։30-ին 1175 ընտրողից մասնակցել է 260-ը

Կալիգամ գյուղ, 16։00-ի դրությամբ 974 ընտրողից մասնակցել է 216-ը

Վարեւան գյուղում 15։30-ին ընտրություններին է մասնակցել 468-ից 187 ընտրող։

Կիրովական գյուղ՝ ժամը 15։00-ի դրությամբ, 303 ընտրողից մասնակցել է 90-ը։

Խուրգումո գյուղում ժամը 14։50-ի տվյալներով, 762 ընտրողից 214-ն է մասնակցել ընտրությանը։

Չանդուրա գյուղում ժամը 14։30-ի դրությամբ 447 ընտրողից 150-ն է մասնակցել ընտրությանը։

Օլավեր գյուղի թիվ 32 ընտրատեղամասում ժամը 14:00-ի դրությամբ, գրանցված 579 ընտրողից ընտրությանը մասնակցել է 170-ը։

Կարծախ գյուղում 646 ընտրողից մինչեւ ժամը 2-ը մասնակցել է 140-ը։ Այստեղ տարեց մի ընտրողի օգնելու պատճառաբանությամբ միջին տարիքի մի տղամարդ ընտրողի հետ քվեախցիկ է մտել։ Նշենք, որ քվեախցիկում եղել է խոշորացույց։

Գոմա գյուղում 756 ընտրողից կեսօրի դրությամբ ընտրություններին մասնակցել է 150 մարդ։ Տեղացիների խոսքերով՝ գյուղի բնակիչներից մոտ 400-ը Ռուսաստանում են:

Օրջա գյուղում ժամը 13:00-ի դրությամբ 452 ընտրողից ընտրությանը մասնակցել է 209-ը։ Այստեղ մեզ ասացին, որ Հենզել Մկոյանը ընտրություններին տեղացիների մասնակցությունը ապահովելու նպատակով 2 Գազել տեսակի մեքենա է տրամադրել։

Վաչիան գյուղում, որտեղ՝ հիշեցնենք ամիսներ առաջ մի ընտանիքի (Վաչուտյաններ) դաժան սպանություն էր տեղի ունեցել, 1334 ընտրողից կեսօրի դրությամբ մասնակցել է 340 մարդ։

Կիրովական գյուղ՝ ժամը 15։00-ի դրությամբ, 303 ընտրողից մասնակցել է 90-ը

14628220_1273955789301730_1723466802_n

Մի շարք ընտրատեղամասերում, հիմնականում տարեցներին օգնելու պատրվակով ընտրախցիկում միանգամից երկու անձանց ներկայություն է արձանագրվել։

Թողնել պատասխան