Ընտրություններին ընդառաջ․ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը». ՄԱՍ 1-ին

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը, որը 2003-2012թթ․ փաստացի ղեկավարում էր Վրաստանը, ստեղծվել է 2001 թվականին:

2002 թվականին «Միացյալ ազգային շարժում»-ը (այսուհետ՝ ՄԱՇ) դաշինք է կազմում «Պահպանողական» և «Հանրապետական» կուսակցությունների հետ՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդում ապահովելով 24%֊ի ներկայություն։ Ավելի ուշ՝ Լեյբորիստական կուսակցության հետ քաղաքական համաձայնության արդյունքում, կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին դառնում է Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ Սակրեբուլոյի նախագահ: 2003 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների համաձայն՝ պաշտոնապես պարտվելուց հետո, ՄԱՇ֊ը, այն ժամանակվա «Ազատ դեմոկրատներ» (Զուրաբ Ժվանիայի կուսակցությունը) և «Պահպանողականներ» (Ակակի Ասաթիանիի կուսակցությունը) հետ միասին բողոքի ակցիաներ են սկսում Էդուարդ Շևարդնաձեի կառավարության դեմ: Բողոքի ակցիաներն ավարտվում են «Վարդերի» հեղափոխությամբ.

16«Ես, Վրաստանի նախագահս, Աստծո և ժողովրդի առջև հայտարարում եմ, որ կպաշտպանեմ Վրաստանի օրենսդրությունը, երկրի անկախությունը, միասնականությունը և անբաժանելիությունը: Բարեխղճորեն կիրականացնեմ նախագահի պարտականությունները, կհոգամ իմ երկրի քաղաքացիների ավտանգության և բարեկեցության մասին,  իմ ժողովրդի և հայրենիքի վերածննդի և զորության համար»։

2004 թվականի հունվարի 25-ին այս խոսքերով Վրաստանի նախագահի պաշտոնը ստանձնեց 36-ամյա Միխեիլ Սաակաշվիլին: Իշխանության գալուց հետո, «Միացյալ ազգային շարժումը» սկսեց պայքարել երկրի քրեական խմբավորումների դեմ: Բարեփոխումներ սկսվեցին մի շարք անկյունաքարային ոլորտներում՝ ուժային կառույցներից ու ոստիկանությունից, մինչեւ հարկային համակարգ եւ գյուղատնտեսություն: Երկիրը բռնեց զարգացման ուղին, բարելավվեցին, իսկ որոշ պարագաներում ստեղծվեցին հիմնական ենթակառուցվածքներ, զբոսաշրջությունը դարձավ երկրի այցեքարտը, Թբիլիսին եւ այլ քաղաքներ (Բաթումի, Քութաիսի, Քոբուլեթի, Մցխեթա և այլն) նոր տեսք ստացան։ Մինչ Վարդերի հեղափոխությունը, Վրաստանը համարվում էր նախկին ԽՍՀՄ տարածքի ամենակոռումպացված երկիրը: «Միացյալ ազգային շարժման» երիտասարդ թիմը արմատախիլ էր անում կաշառակերությունը: Նոր կադրեր հայտնվեցին գրեթե բոլոր գերատեսչություններում: Բարձրացվեցին ոստիկանի և ուսուցչի աշխատավարձը, կենսաթոշակները, բարելավվեցին սոցիալական ծառայությունները: Երկրում սկսեցին օտարերկրյա ներդրումներ իրականացվել: Աղքատությունը հաղթահարելու նպատակով՝ Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, ԱՄՆ֊ից եւ ԵՄ֊ից, Վրաստանին տրամադրվող վարկերի ծավալներն էապես աճեցին՝ երկրում աղքատությունը հաղթահարելու նպատակով։

15Արդեն 2006 թվականի Համաշխարհային բանկի զեկույցներում, Վրաստանը որակվում էր գործարար մթնոլորտը բարելավելու տեսանկյունից աշխարհի առաջատար պետություններից: Ներդրումների ծավալներով՝ Վրաստանը 37-րդ հորիզոնականում է հայտնվում: Կոռուպցիայի եւ կաշառակերության ընկալման՝ «Թրասնփերենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից 2008 թվականին Վրաստանը 67-րդ տեղն է զբաղեցնում, 2003֊ի՝ 124-րդի փոխարեն: Այս ամենը զուգակցվում է Վրաստանի բանտային բնակչության աննախադեպ աճով․ «Զրո հանդուրժողականություն բոլոր մանր հանցագործությունների նկատմամբ», «Որևէ մեկը պայմանական ազատություն չի ստանալու», «Բոլորը դեպի բանտ» կարգախոսերով:

Բանտերի միջազգային կազմակերպության տվյալներով՝  Վրաստանի յուրաքանչյուր 10․000 բնակչից 539-ը դատապարտյալ էր: ՄԱՇ-ի կառավարման 9 տարիների ընթացքում Վրաստանում բանտարկյալների թիվը ավելացել էր գրեթե 5 անգամ: Միացյալ ազգային շարժման կառավարման տարիների թերեւս առաջին հակասական դրսեւորումը երկրի վարչապետի՝ կասկածելի պայմաններում կյանքից հեռանալն էր։

zurab_zhvania_s_death_case_to_the_nw_level_of_investigationԱյսպես, 2005 թվականի փետրվարի 3-ին հանրությանը հայտնի դարձավ Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան մասին լուրը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ժվանիան հայտաբերվել էր մահացած մի բնակարանում։ Կրկին պաշտոնական տեղեկատվությամբ, վարչապետի մահվան պատճառը բնական գազից թունավորմն էր եղել: Միևնույն ժամանակ վարկած կար, որ Ժվանիան ոչ թե թունավորվել, այլ սպանվել է։ Որոշ պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ վարչապետի սպանության մեջ մեղադրում էին հենց Սաակաշվիլիին: Զուրաբ Ժվանիայի ընտանիքը եւս արժանահավատ չհամարեց մահվան վերաբերյալ` երկրի Գլխավոր դատախազության բացատրությունները։ Ի թիվս այլոց, խնդրի շուրջ կասկածները ավելի սրվեցին նախագահ Սաակաշվիլիի լեզվի սայթաքման պատճառով։ Վերջինս, 2005 թվականի փետրվարի 8-ին, ելույթ ունենալով միջազգային մի գիտաժողովում արդեն նախկին վարչապետի մասին խոսելիս ասել էր՝ «Ժվանիայի սպանության հետ կապված…» այնուհետև շտկելով խոսքը վերաձեւակերպել՝ «Ժվանիայի մահվան հետ կապված….»:

Հարկ է նշել նաեւ, որ ԱՄՆ֊ի Հետաքննությունների դաշնային բյուրոն անկախ հետաքննություն իրականացրեց միջադեպի վերաբերյալ, որի ամբողջական արդյունքներն այդ շրջանում չհրապարակվեցին։ Եւ այսպես,  բարեփոխումների ալիքն ու անազատության մեջ հայտնվածները, մի կողմից խրախուսանքի ու դրվատանքի, մյուս կողմից՝ ցասում էին ձեւավորել երկրի բնակչության շրջանում, ինչը դրսեւորվեց նաեւ քաղաքական դաշտում։

9906ba7f-779a-4b88-873f-227fc5827bf0_w640_r1_sՍաակաշվիլիի կառավարման տարիներին երկու խոշոր բողոքի ալիք եղավ, երկու դեպքում էլ՝ նախագահի և իշխող կուսակցության հրաժարականի պահանջով: 2007 թվականի նոյեմբերի 7-ին արցունքաբեր գազի, մահակների, ռետինե փամփուշտների, ձայնային նռնակների և ջրցանների միջոցով ճնշվեց բողոքի ահագնացող առաջին ալիքը։ Սաակաշվիլին իր կառավարման օրոք առաջին արտակարգ դրությունը հայտարարեց: 2007֊ի հոկտեմբերի 22-ին, 10 կուսակցություններից կազմված կոալիցիան երկրի բնակիչներին կոչ արեց միանալ պարբերական ակցիաներին: Հոկտեմբերի 23-ին հազարավոր մարդիկ մասնակցեցին Բաթումիում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցին: Օրեր անց՝ հոկտեմբերի 28-ին, գործարար Բադրի Պատարկացիշվիլին հայտարարեց, թե կֆինանսավորի ընդդիմությանը, որպեսզի նրանք «քաղաքակիրթ ճանապարհով» ցույցեր անցկացնեն: Հոկտեմբերի 30-ին իշխող կուսակցության պատգամավոր Գիգա Բոկերիան հայտարարեց, որ կառավարությունը արտահերթ ընտրությունների օրվա կապակցությամբ փոխզիճման չի գնա:

12Նոյեմբերի 1-ին շրջաններից տասնյակ հազարավոր մարդիկ ժամանեցին մայրաքաղաք՝ մասնակցելու բողոքի ակցիաներին: Հաջորդ օրը Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում՝ Խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց տեղի ունեցավ: Ընդդիմության առաջնորդները հանդիպեցին Խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ: Վերջինս նույնպես հայտարարեց, որ կառավարությունը չի պատրաստվում փոխզիջման գնալ: Նոյեմբերի 3-ին ցույցերը նոր թափ ստացան: Ընդդիմությունը հայտարարեց, որ իրենց գլխավոր պահանջը այլեւս նախագահ Սահակաշվիլիի հրաժարականն է: Մի քանի օր տեւած բողոքի հանրահավաքը նոյեմբերի 7-ին ցրվեց ուժի կիրառությամբ, եղան վիրավորներ, այդ թվում՝ ծանր, անազատության մեջ հայտնվեցին նոր անձինք։ Նույն օրը արտակարգ դրություն մտցվեց Թբիլիսիում, իսկ նոյեմբերի 8-ին՝ Վրաստանի ողջ տարածքում։

Ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելնելու նպատակով Սաակաշվիլին ուշագրավ քայլի է դիմում։ Նա հայտարարում է, որ պատրաստ է վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնել՝ ընտրությունների օրը նշանակելով 2008 թվականի հունվարի 5-ին։ Այսպիսով, բողոքի ցույցերը ցրելուց եւ արտակարգ դրությունից 2 ամիս անց, արտահերթ նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվում գործող նախագահը՝ պաշտոնական տվյալների համաձայն ստանալով ընտրողների 53%-ի քվեն: Նախագահական ընտրությունների արդյունքները չի ճանաչում ընդդիմությունը։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Թողնել պատասխան