
Վրաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 3 513 884։ Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Անա Միքելաձեն:
Նրա խոսքով, ընտրացուցակների կազմման գործընթացն արդեն ավարտված է: «Օրենքի համաձայն, ընտրություններից 10 օր առաջ ընտրացուցակներում փոփոխություններ մտցնել հնարավոր կլինի միայն բացառության կարգով: Ընտրացուցակները արդեն կփոխանցվեն շրջանային ընտրական հանձնաժողովներին»,- հայտարարել է Միքելաձեն: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն: