
Ախալքալաքի Գումբուրդո գյուղի 46.40.69 տեղամասում տարեց մի կնոջ քաղաքացիական պարտքը կատարելիս փորձել է օգնել դիտորդներից մեկը, ինչը օրենքի խախտում է։ Հանձնաժողովի անդամների խոսքերով, դեպքի պահին ընտրատեղամասում եղել են Վրացական երազանք կուսակցության 2 ներկայացուցիչ, ովքեր բողոքել են հանձնաժողովի աշխատանքից, ինչի արդյուքնում վիճաբանություն է ծագել։ Վրացական երազանքի ներկայացուցիչները դեպքի վերաբերյալ բողոք են ներկայացրել ոստիկանություն։