
Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին Կասպիի շրջանի Կղարափիլա գյուղում լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Հարավային Օսիայի հետ շփման գծում անցկացված և Աղմաշենեբելի պողոտայում նախատեսված ակցիաները։
Դեսպանի խոսքով՝ 21-րդ դարում նման փաստերի արձանագրումն անընդունելի է։ «Անընդունելի է քաղաքակիրթ աշխարի, ԱՄՆ-ի համար»,-ասել է Քելլին՝ հավելելով, որ նմանատիպ իրադարձությունները ժողովրդին բաժանում են երկու մասի:
Յան Քելլին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շփման գծում օրերս արձանագրված իրողությանը, եւս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: