Թբիլիսիի քաղաքային խորհուրդը այսօր որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ կապ ունեցող կազմակերպություններին 1 լարիի դիմաց փոխանցվել է 1900 քառակուսի մետր տարածք Ազատության հրապարակի մոտակայքում և 4455 քմ տարածք՝ Թաբորի լեռան վրա:
Նշված որոշումը կայացվել է ընդդիմության ցույցի ֆոնին: Քաղաքային խորհրդի մոտ ընդդիմության կողմից ցույց է կազմակերպվել: Ցույցի մասնակիցները փորձել են մասնակցել նիստին, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցույցի ժամանակ 9 անձ է ձերբակալվել: Վերջիններիս փաստաբան Իվանե Պետրիաշվիլիի խոսքերով, ծեծի է ենթարկվել Թբիլիսիի քաղաքային խորհրդի մեծամասնական պատգամավորի թեկնածու Թոռնիկե Բիկաշվիլիին:
Միացյալ ազգային շարժում կուսակցության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Թինա Բոկուչավան փորձել է շրջանցել ոստիկանական պատնեշը, ինչի հետևանքով ֆիզիկական առճակատում է տեղի ունեցել, գրում է Netgazeti.ge-ին:
«Միացյալ ազգային շարժում»-ից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Զաալ Ուդումաշվիլին, ավելի ուշ հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա որոշման իրականացումը և հոկտեմբերի 11-ին` 14:00-ին, Ռուսթավելի մետրոյի հարակից տարածքում բողոքի ցույց են կազմակերպելու: