Վրաստանի՝ 2017 թվականի պետական բյուջեի վերաբերյալ երկրի գլխավոր ընդդիմությունը հանդիսանող «Միացյալ ազգային շարժում»-ը իշխանությանը որոշ փոփոխություններ է առաջարկում: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, խորհրդարանական փոքրամասնության անդամ Զուրաբ Ճիաբերաշվիլին նշել է, որ փոփոխությունները արմատական չեն և կնպաստեն տնտեսության կայունությանը:
«Նվազագույն փոփոխություններ են, որը այսօր առկա տնտեսական իրավիճակը կբարելավի: Առաջարկի համաձայն չպետք է բարձրացնել ակցիզային հարկերը: Հարկերը պետք է կրճատվեն 2 տոկոսով և պետք է կրճատվի նաև պետական ծախսերը»,- հայտարարել է Զուրաբ Ճիաբերաշվիլին: