
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներն իշխող «Վրացական երազանք»-ին մեղադրում են առաջիկա ընտրություններում կեղծիքներ պատրաստելու մեջ:
Միրդատ Քամադաձեն ներկայացրել է տեսանյութ, ըստ որի՝ «Վրացական երազանքի» գրասենյակում հավաքում են կուսակցական ակտիվիստների, օգնում են գրել դիմումներ եւ ուղարկում են Բաթումիի ընտրատարածքային հանձնաժողովներ, որտեղ հետագայում այս ակտիվիստները կնշանակվեն ընտրատեղամասերում:
Միրդատ Քամադաձեի հայտարարությամբ, սա օրենսդրության կոպիտ խախտում է, քանի որ ընտրատարածքն ընտրատեղամասի անդամներ պիտի ընտրի լիովին չեզոք պայմաններում: