Վրաստանի Խորհրդարանական փոքրամասնությունը պահանջում է գարնանային նստաշրջանի առաջին իսկ օրվանից՝ փետրվարի 8-ին, Գազպրոմի թեմայով քաղաքական բանավեճեր սկսել: Ինչպես հաղորդել է Խորհրդարանական փոքրամասնության առաջնորդներից Սերգո Ռատիանին, այս մասին կհայտարարվի Խորհրդարանում.
«Այն բանից հետո, երբ Կախա Կալաձեն հրաժարվեց գալ Խորհրդարան, մենք սկսեցինք պահանջել Գազպրոմի թեմայով հանրային բանավեճեր, որպեսզի մեծամասնությունը պատասխանի, թե ինչու է իշխանությունը հակապետական համաձայնագիր ստորագրել: Գազպրոմի թեման հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն ունի»,- ասել է Ռատիանին:
Հիշեցնենք, որ Վրաստանը Գազպրոմից ստանում էր իր տարածքով Հայաստան արտահանվող գազի ծավալի 10%-ը: Այս ամիս հայտնի դարձավ, որ վրացական կողմը համաձայնեց գազի դիմաց գումարի վճարման՝ Գազպրոմի առաջարկին: Նոր համաձայնագիրը երկու տարով կլինի, և ենթադրվում է, որ առաջին տարվա ընթացքում մասամբ կպահպանվի հումքով վճարումը, սակայն երկրորդ տարվանից սկսած կլինի միայն ֆինանսական փոխհատուցում: