Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նուգզար Ծիկլաուրին գտնում է, որ կուսակցությունը պետք է խորհրդարանում մենակ թողնի «ընտրությունները կեղծած» քաղաքական ուժին։ Ծիկլաուրին կարծում է, որ ընդդիմությունը պետք է բոյկոտի նոր գումարաման խորհրդարանի աշխատանքները։
«Այլապես մենք ժողովրդավարական ֆասադի տեսք կտանք նրան, ինչն ընդհանրապես կապ չունի ժողովրդավարության հետ։ Ես կարծում եմ, որ ընդդիմությունը չպետք է մասնակցի նաև երկրորդ փուլին»,-ասել է Ծիկլաուրին՝ մեկնաբանելով նաև կուսակցության ներսում եղած տարբնույթ կարծիքները:
«Չեմ կարծում, որ այս կարծիքները տարաձայնությունների առիթ դառնան․Միասնությունն է ամենակարևորը և ես կարծում եմ, որ կուսակցության բոլոր անդամները հակված են այն պահպանելու»,- նշեց Նուգզար Ծիկլաուրին: