
«Վրաստանի ժողովրդավարության զարգացման պատմության մեջ առաջին դեպքն է, երբ փոքրամասնության ղեկավարությամբ հետաքննական հանաձնաժողով է ստեղծվում»,- այս մասին նշել է «Վրացական երազանք» կուսակցության անդամ Իրինա Փրուիձեն՝ անդրադառնալով Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով խորհրդարանում ժամանակավոր հետաքննական հանձնաժողովի ստեղծմանը:
Փրուիձեն ժամանակավոր հետաքննական հանաձնաժողով ստեղծելու փաստը դրական է գնահատել և նշել է, որ դա նախադեպը չունեցող երևույթ է.
«Շատ կարևոր է, որ սպառիչ պատասխաններ տրվեն գործի առնչությամբ հասարակության ունեցած բոլոր հարցերին, այդ իսկ պատճառով խորհրդարանն աննախադեպ քայլի է դիմել՝ ստեղծել է հետաքննական մի հանձնաժողով, որտեղ մեծամասնություն են կազմում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, դրա հետ մեկտեղ հանձնաժողովը ղեկավարվում է ընդդիմադիր պատգամավորի կողմից»,- ասել է Փրուիձեն:
Հիշեցնենք, այսօր հայտնի է դարձել Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործի հետաքննության համար ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կազմը: Հետաքննական հանձնաժողովը ղեկավարում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Սերգի Կապանաձեն: Տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: