Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին՝ 2017թ. ավագանու (սակրեբուլոյի) ընտրություններին մասնակցող կուսակցության 6 ներկայացուցչի հանելու խնդրանքով: ԿԸՀ-ն բավարարել է կուսակցության խնդրանքը:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության ավագանու ընտրացուցակից հանված են Քեթի Քոչորաշվիլիի, Գիորգի Չաչանաձեի, Ալեքսի Թաբուաշվիլիի, Նիկոլոզ Բաչիլավայի, Թոռնիկե Խուցիշվիլիի եւ Նինո Բաբունիձեի անունները:
Ի դեպ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Քեթի Քոչորաշվիլին այս մասին հայտնել էր դեռեւս հոկտեմբերի 18-ին՝ նշելով, որ որոշումը կայացրել է կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան: Քոչորաշվիլին նշել է, որ Մելիան ցանկանում է նոր կադրեր բերել սակրեբուլո։