Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամները Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիային կոչ են անում օգոստոսի 25-ին ներկայանալ սակրեբուլո` քաղաքային խորհուրդ: Ինչպես «Միացյալ ազգային շարժման» անդամ Իրակլի Աբեսաձեն է հրավիրած ասուլիսում հայտարարել, Կազբեգի փողոցում ապօրինի ծառահատումների փաստը եվս մեկ անգամ հասատատում է, որ քաղաքապետարանը բազմաթիվ խախտումներ է թույլ տվել: Նրա խոսքով` քաղաքային իշխանությունները պետք է պատասխան տան:
«Այդ պատճառով քաղաքապետին մենք հինքշաբթի օրը սակրեբուլո ենք հրավիրում, որտեղ նա կպատասխանի քաղաքացիներին անհագստացնող բոլոր հարցերին»,-հայտարարել է Աբեսաձեն:
Հարցին արձագանքել է նաև «Հանրապետական» կուսակցության անդամ Դավիթ Զուրաբիշվիլին: Նա նույնպես ասել է, որ քաղաքացիները սպասում են Նարմանիայի պատասխանին:
Դավիթ Նարմանիային սակրեբուլո ներկայանալու հայտարարության տակ ստորագրել էչորս խմբակցություն: