
«Ազատ դեմոկրատները» Ճիաթուրայում մամլո ասուլիս են հրավիրել:
Կուսակցության առաջնորդները և մեծամասնական թեկնածու Թեմուր Գափրինդաշվիլին «Վրացական երազանք»-ին մեղադրում են ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ: Նրանք հայտարարել են, որ Խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ իշխանությունները վախեցնում են տեղացիներին և սպառնում դադարեցնել սոցիալական աջակցությունը, եթե վերջիններս չքվեարկեն իշխող կուսակցության օգտին:
«Իշխանության ներկայացուցիչները տարբեր մեթոդներով փորձում են վախեցնել ընտրողներին: Խոսքը վերաբերում է սոցիալական աջակցության դադարեցմանը, ճնշում կա նաև հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների նկատմամբ, նրանք զգուշացված են, որ իշխանության թեկնածուի օգտին չքվեարկելու դեպքում կկորցնեն աշխատանքը»,- հայտարարել է Թամար Կեկենաձեն:
Ավելի ուշ, հնչած մեղադրանքներին ի պատասխան «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածու Սուլխան Մախաթաձեն հերքել է, լուրերն այն մասին, թե Ճիաթուրայում ճնշումներ կան և վստահեցրել է, որ նախընտրական շրջանը շարունակվում է հավասար պայմաններում: