
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, Մշակույթի նախկին նախարար Նիկա Ռուռուան հակապետական է համարել իր մրցակցի՝ նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի Ռուսաստանի վերաբերյալ արած հայտարարությունները։
«Վտանգավոր ապատեղեկատվություն է, երբ Զուրաբիշվիլին ասում է՝ բանակցություններում Վրաստանին խանգարում է այն, որ Ռուսաստանին տրվում է օկուպանտի կարգավիճակ: Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանին օկուպանտ է ճանաչում ողջ քաղաքակիրթ աշխարհը»,-ասել է Ռուռուան՝ իշխանություններին կոչ անելով հստակեցնել՝ արդյոք այս «հակապետական» հայտարարությունից հետո շարունակում է աջակցել Զուարբիշվիլիին։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Զուրաբիշվիլիի թեկնածությունը Մթածմինդա ընտրատարածքում ողջունել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ի դեպ, նույն ընտրատարածքում է առաջադրված նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Նիկա Ռուռուան։
Ֆրանսիայում ծնված Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարարը, որ երկրի արտաքին գերատեսչությունը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրավերով ղեկավարել էր 2004-2005 թթ․-ին, հայտարարել էր․«Իրականությունն արատացոլող օկուպանտի կարգավիճակը, որ Ռուսաստանին է տրվել, խանգարում է բանակցություններին»: