
Սերբիայի Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից Վրաստանի հավաքականը վերադառնում է չեմպիոնական տիտղոսով։ 80 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Զուրաբ Դաթունաշվիլին եզրափակիչ փուլում 4:2 հաշվով հաղթել է Ռադիկ Կուլիեւին (Բելառուս):
Հատկանշական է, որ Դաթունաշվիլին Եվրոպայի չեմպիոն է դառնում արդեն 2-րդ անգամ։ Անցյալ տարի նա հաղթել է 75 կգ քաշային կարգում: