է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 147–ամյակը Թբիլիսիում

12728776_1513632392280053_1064557803435794074_n
Փետրվարի 19-ին մարդաշատ էր Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնը:  Հայ համայնքի ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն,  ամեն տարի նշում են բանաստեղծի ծնունդն ու գիրք նվիրելու տոնը:12733527_1513632405613385_5925495527096820241_nՄիջոցառմանը ներկա էին Վիրահայոց  թեմի հոգևորականներ,  համայնքի  մի խումբ հասարակակական գործիչներ, դպրոցականներ: Միջոցառումը սկսվեց Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանա Տեր Մանուկ  Զեյնալյանի աղոթքով:

12741966_1513632305613395_8044056943503053613_nԹարգմանիչ,  բանաստեղծ Գիվի Շահնազարը,  կարևորելով  Թումանյանի թողած հսկայական ժառանգությունը, ասաց.  «Շատ մեծեր կան, հարուստ ենք մենք  մեծերով, բայց Թումանյանը ուրիշ է: Նրա ստեղծագործությունը աստվածային պարզություն ունի: Առանց օդի մենք կարո՞ղ ենք ապրել: Իհարկե ` ոչ: Թումանյանը մեր օդն է» ,- համեմատություն է անում  բանաստեղծը:

12715373_1513632325613393_5058415435946887519_nՊատահական չէ, որ    Թումանյանի ծննդյան օրը նշվում է  նաև  գիրք նվիրելու տոնը. Ամենայն հայոց բանաստեղծը դեռ 1899թ-ին, երբ  հիմնադրեց  «Վերնատուն»  ակումբը, ոչ միայն գրական քննարկումներ էր կազմակերպում,այլև  տարածում էր ընթերցանության ավանդույթը:

Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի կարծիքով` չնայած աշխարհում տեխնոլոգիաների առաջընթացին. «գիրքն անփոխարինելի  է ու իր ուրույն տեղն ունի. Ես կարծում եմ, որը մարդը կարող է դաստիարակվել միայն գրքի միջոցով: Գիրքը լավագույն նվերն է, դրանից թանկարժեք նվեր ինձ համար չկա: Գիրքը գանձ է, որ մարդուն կարող է ուղեկցել մշտապես:   Հատկապես` այն մեծ նշանակություն ունի ապագա սերնդի համար»: 

Թողնել պատասխան