
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ընտրողների ձայների 54․3 տոկոսը։ Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Մուհարեմ Ինջեն, ստացել է ձայների 30 տոկոսը:
Թուրքիայում նախագահական ընտրություններին զուգահեռ ընթացել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ այդմ, «Ժողովրդի դաշինքը», որի մեջ միավորված են Էրդողանի «Արդարության և զարգացում» կուսակցությունը և «Ազգային շարժում» կուսակցությունը, ձայների մեծամասնությունն է ստացել: