
«Ազատություն ռադիոկայանի» թղթակից Ռիկարդ Իոզվիակը տեղեկացրել է, որ Էստոնիան Վրաստանին, Ուկրաինային եւ Մոլդովային եվրոպական նկրտումների հարցում փոխզիջումային տարբերակ է առաջարկելու։
«Հաջորդ չորեքշաբթի Եվրամիության անդամ երկրների դեսպանները «Արեւելյալ գործընկերության» հարցի շուրջ քննարկումներ կունենան: Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի եվրոպական նկրտումների հարցով Էստոնիան փոխզիջումային տարբերակ է պատրաստել»,- գրել է Իոզվիակը թվիթերյան իր էջում: