
Էնիո Մարիկոնեի համերգի կապակցությամբ գնացքները երկու րոպեով կանգ կառնեն Black Sea Arena-ի մոտ:
Մասնավորապես, մայիսի 19-ին և 20-ին #802/801/#804 Թբիլիսի-Բաթումի գնացները Ուրեկի-Նատանաբի երկաթգծի կայարանից 42 կմ հեռավորության վրա՝ Black Sea Arena-ի մոտ կկանգնեն:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին իտալացի կոմպոզիտոր և օսկարակիր Էնիո Մարիկոնեն Բաթումի քաղաքում գտնվող Black Sea Arena-ում համերգ կունենա: Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հայտարարել էր, որ Մարիկոնեի համերգի տոմսերը կարժենան 60-ից մինչև 300 լարի (25-125 ԱՄՆ դոլար):