«Սահմանադրական փոփոխությունների նախագծում այն կետի շուրջ, որտեղ ասվում է, որ նախագահը երկրի գլխավոր հրամանատարն է, մեծամասնությունն իր դիրքորոշումը չի հստակեցրել»,- այս մասին հայտարարել է խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Էկա Բեսելիան:
Նա ընդգծել է, որ այդ նախադասության հեղինակը մեծամասնությունը չէ:
Ինչ վերաբվերվում է նախագահի սանմանադրական այլ իրավունքների վերանայմանը, Բեսելիան նշել է, որ դրանք քննարկումների ընթացքում են, թեմայի շուրջ իշխող ուժը միասնական որոշում կկայացնի առաջիկայում:
Բեսելիան նշել է նաև, որ ինքը կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից է:
«Կան խորհրդարանական կառավարման մոդելներ, որտեղ նախագահները ընտրվում են ուղիղ ճանապարհով: Այս մասին կուսակցությունը դեռևս միասնական որոշում չի կայացրել»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բեսելիան :