
Թբիլիսիի հողօգտագործման ընդհանուր ծրագրի համաձայն՝ Էլիավայի շուկան և հարակից տարածքը նախատեսվում է դարձնել քաղաքային այգի:
«Վերջին երկու տասնամյակների ընթացքում քաղաքի կենտրոնում, Քուռ գետի ափին ձևավորված Էլիավայի շուկան վտանգում է ինչպես բնակչության առողջությունը, այնպես էլ առաջացնում է բնական միջավայրի դեգրադացիա»,- նշված է ծրագրի մեջ, որն արդեն ներկայացվել է ավագանուն։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 3-ին այրվել էր Թբիլիսիի ավտոպահեստամասերի ամենամեծ շուկաներից մեկը: Հրդեհվել էր մոտ 2300 քմ տարածք: Շուկայի տարածքը շահագործելու հարցը քաղաքապետարանում և սակրեբուլոյում քննարկվում է նախորդ տարվանից: