
Բրիտանացի հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը ֆեյսբուքյան իր էջի հետևորդներին արդեն տեղեկացրել է, որ վրաստանյան համերգը տեղի կունենա Black Sea Arena-ում:
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել էին Caesars Palace-ում տեղի ունեցած վերջին շոուներից մեկին: Ես կվերադառնամ ապրիլին, իսկ հետո համերգներ կունենամ Վրաստանի Black Sea Arena-ում», — գրում է երաժիշտը:
Էլթոն Ջոնի և նրա խմբի համերգները կանցկացվեն 2018 թվականի հունիսի 30-ից մինչև հուլիսի 1-ը: