
Թբիլիսիի քաղաքապետարանը մայրաքաղաքում գործող տաքսիների գրանցման հետ կապված նոր հայտարարություն է արել. Հիբրիդ և էլեկտրամոբիլ վարող տաքսիստները գրանցման ժամանակ առավելություններից կօգտվեն:
Այս մասին Իմեդի հեռուստաընկերության եթերում ասել է փոխքաղաքապետ Մայա Բիտաձեն: Մասնավորապես՝ Էլեկտրամոբիլների գրանցումը կլինի անվճար, իսկ հիբրիդային ավտոմեքենաների վարորդները կվճարեն գրանցման գումարի 50%-ը:
Տաքսի ծառայության գրանցման մասին խոսվում է դեռ հունվարից: Քաղաքապետարանից ասել են, որ գրանցման համար նախատեսված գումարը լինելու է միանվագ և նվազագույն: Այժմ աշխատանք է տարվում, որպեսզի վարորդները գրանցման գործընթացն առցանց անցնելու հնարավորություն ունենան:
Նախորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանական բյուրոն վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխություններն է գրանցել, ըստ որոնց՝ առանց գրանցման իրավունքի ուղևորափոխադրմամբ զբաղվող տաքսիների վարորդները 200 լարի տուգանք կվճարեն:
Նյութի աղբյուր՝ sputnik-georgia